Հոդված 176. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԸ
Հոդված 176. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԸ
Պարտավորությունը պետք է կատարվի այն վայրում, որը որոշված է օրենքում, պայմանագրում, պլանավորման այն ակտում, որի հիման վրա ծագել է պարտավորությունը, կամ այն վայրում, որ հետևում է պարտավորության էությունից:
Եթե կատարման վայրը չի որոշված (այս հոդվածի առաջին մաս), ապա պարտավորությունը պետք է կատարվի`
1) շինություն հանձնելու պարտավորությունը` շինությունը գտնվելու վայրում.
2) դրամական պարտավորությունը (բացի պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների դրամական պարտավորություններից)` այն վայրում, որտեղ պարտատերը ապրելիս է եղել պարտավորության ծագման պահին, իսկ եթե պարտատերը պարտավորության կատարման պահից առաջ փոխել է բնակության վայրը և այդ մասին հաղորդել պարտապանին, ապա պարտատիրոջ նոր բնակության վայրում պարտատիրոջ վրա դնելով կատարման վայրի փոփոխման հետ կապված բոլոր ծախսերը.
3) մյուս բոլոր պարտավորությունները` պարտապանի բնակության վայրում, իսկ եթե պարտապանը իրավաբանական անձ է` ապա նրա գտնվելու վայրում (սույն օրենսգրքի 30 հոդված):