Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 502. ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 502. ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Առանց հեղինակի կամ նրա իրավահաջորդների հետ պայմանագրի կնքման ուրիշի երկն օգտագործելու (սույն օրենսգրքի 490 հոդված), առանց հեղինակի համաձայնության երկի օգտագործման պայմանները չկատարելու (սույն օրենսգրքի 494 ու 497 հոդվածներ) դեպքերում, ինչպես նաև երկի անձեռնմխելիությունը (սույն օրենսգրքի 482 հոդված) կամ հեղինակի այլ անձնական ոչ գույքային իրավունքները խախտելու դեպքում հեղինակը, իսկ նրա մահից հետո` ժառանգները և սույն օրենսգրքի 483 հոդվածում նշված այլ անձինք իրավունք ունեն պահանջելու վերականգնել խախտված իրավունքը (համապատասխան ուղղումներ մտցնել, թույլ տրված խախտման մասին հայտարարություն տալ մամուլում կամ այլ եղանակով) կամ պահանջելու արգելել երկի լույսընծայումը կամ դադարեցնել նրա տարածումը:

(28.08.74 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։