ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Հոդված 54. ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ
Հոդված 54. ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ
Ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով գործունակությունը սահմանափակված քաղաքացու կողմից, առանց հոգաբարձուի համաձայնության, գույք տնօրինելու վերաբերյալ կնքած գործարքը դատարանն անվավեր է ճանաչում հոգաբարձուի հայցով:
Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կիրառվում են սույն օրենսգրքի 51 հոդվածով նախատեսված հետևանքները:
Այս հոդվածի կանոնները չեն տարածվում այն գործարքների վրա, որոնք կնքվել են սույն օրենսգրքի 15 հոդվածի երկրորդ մասի համապատասխան: