Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 19 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 229. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԿԵՏԱՆՑՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 229. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԿԵՏԱՆՑՈՒՄԸ

Պարտատերը կետանցող է համարվում, եթե նա հրաժարվել է պարտապանի կողմից առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց կամ չի կատարել այն գործողությունները, որոնց կատարումից առաջ պարտապանը չէր կարող կատարել իր պարտավորությունը:

Պարտատերը կետանցող է համարվում նաև սույն օրենսգրքի 230 հոդվածում նշված դեպքերում:

Պարտատիրոջ կետանցումը պարտապանին իրավունք է տալիս պահանջելու կետանցումով պատճառած վնասների հատուցումը, եթե պարտատերը չապացուցի, որ ուշացման պատճառը անձամբ իր կամ այն անձանց դիտավորությունը կամ անզգուշությունը չէ, որոնց վրա օրենքով կամ պարտատիրոջ հանձնարարությամբ դրված է եղել կատարման ընդունումը: Պարտատիրոջ կետանցումը դադարելուց հետո պարտապանը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:

Դրամական պարտավորությունով պարտապանը պարտավոր չէ տոկոսներ վճարել պարտատիրոջ կետանցման ժամանակվա համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։