Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 13 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 145. ՏԻՐԱԶՈՒՐԿ ԳՈՒՅՔ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 145. ՏԻՐԱԶՈՒՐԿ ԳՈՒՅՔ

Այն գույքը, որը սեփականատեր չունի կամ որի սեփականատերն անհայտ է (տիրազուրկ գույք), դառնում է պետության սեփականությունը դատարանի վճռով, որ կայացվում է ֆինանսական մարմնի դիմումի հիման վրա: Դիմումը տրվում է գույքը հաշվառման վերցնելու օրվանից մեկ տարի անցնելուց հետո:

Տիրազուրկ գույքը, որը պատկանելիս է եղել կոլտնտեսային ծխին, դառնում է գույքի գտնվելու վայրի կոլտնտեսության սեփականությունը դատարանի վճռով, որ կայացվում է կոլտնտեսության դիմումի հիման վրա: Դիմումը տրվում է պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործկոմի կողմից գույքը հաշվառման վերցնելու օրվանից մեկ տարի անցնելուց հետո:

Տիրազուրկ գույքի հայտնաբերման ու հաշվառման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։