Անցնել բովանդակությանը
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·

Հոդված 555. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՑՆԵԼԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 555. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՑՆԵԼԸ

Ժառանգական գույքը ժառանգման իրավունքով պետությանն է անցնում`

1) եթե գույքը պետությանն է կտակվել.

2) եթե ժառանգատուն չունի ժառանգներ ոչ ըստ օրենքի, ոչ ըստ կտակի.

3) եթե բոլոր ժառանգները հրաժարվել են ժառանգությունից.

4) եթե բոլոր ժառանգները զրկվել են ժառանգման իրավունքից (սույն օրենսգրքի 534 և 537 հոդվածներ).

5) եթե ժառանգներից ոչ մեկը չի ընդունել ժառանգությունը:

Եթե ժառանգներից որևէ մեկը ժառանգությունից հրաժարվել է հօգուտ պետության, ապա պետությանն է անցնում ժառանգական գույքի այդ ժառանգին հասանելիք բաժինը:

Եթե ըստ օրենքի ժառանգների բացակայության դեպքում կտակվել է ժառանգատուի գույքի միայն մի մասը, ապա մնացած մասն անցնում է պետությանը:

Այս հոդվածով նախատեսված դեպքերում դադարում է ժառանգության կազմի մեջ մտնող հեղինակային իրավունքը, կամ հեղինակային վարձատրության` հրաժարվող ժառանգին պատկանած բաժնի իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։