ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 26 · ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄԸ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՍՈՎԽՈԶՆԵՐԻՑ ԵՎ ՄՅՈՒՍ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հոդված 271. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈՆԿՐԵՏԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 271. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈՆԿՐԵՏԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Կոլտնտեսություններից ու սովխոզներից գյուղատնտեսական արտադրանքի պետական գնումն իրականացվում է կոնտրակտացման պայմանագրերով, որոնք կնքվում են պետությանը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պետական պատվերների և կոլտնտեսություններում ու սովխոզներում գյուղատնտեսական արտադրության զարգացման պլանների հիման վրա: ԽՍՀ Միության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ տնտեսություններից կոնտրակտացման պայմանագրերով գյուղատնտեսական մթերքների պետական գնման դեպքեր:
(28.07.82., 25.12.87. խմբագրությամբ):