ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 8 · ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 96. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՎԻՆ ԴԱՍՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 96. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՎԻՆ ԴԱՍՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Շենքերը, կառուցվածքները, սարքավորումները և պետական կազմակերպությունների հիմնական միջոցների թվին դասվող մյուս գույքը պետական մյուս կազմակերպություններին, ինչպես նաև կոլտնտեսություններին, այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպություններին հանձնելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Այս հոդվածում նշված պետական գույքը չի կարող օտարվել քաղաքացիներին, բացի այն գույքի առանձին տեսակներից, որի վաճառքը քաղաքացիներին թույլատրվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.07.82, 25.12.87 խմբագրությամբ)