Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. ԽՍՀ ՄԻՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 3. ԽՍՀ ՄԻՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմուքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության սույն օրենսգիրքը և քաղաքացիական օրենսդրության մյուս ակտերը կարգավորում են ինչպես հիմուքներով նախատեսված, այնպես էլ նրանցով չնախատեսված գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները:

Հիմունքներին համապատասխան, ԽՍՀ Միության քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվում են սոցիալիստական կազմակերպությունների` արտադրանքի մատակարարումից և կապիտալ շինարարությունից բխող հարաբերությունները, կոլտնտեսություններից, սովխոզներից և մյուս տնտեսություններից կատարվող գյուղատնտեսական արտադրանքի պետական գնումներից բխող հարաբերությունները, երկաթուղային, ծովային, գետային, օդային, խողովակաշարային տրանսպորտի, կապի կազմակերպությունների ու վարկային հիմնարկների հարաբերությունները հաճախորդների և միմյանց միջև, պետական ապահովագրությունից բխող հարաբերությունները, հայտնագործությունների, գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների, արդյունաբերական նմուշների և գիտության ու տեխնիկայի այլ նվաճումների կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնց կարգավորումը ԽՍՀՄ սահմանադրությամբ, հիմունքներով և ԽՍՀՄ այլ օրենսդրական ակտերով վերապահված է ԽՍՀ Միության տնօրինությանը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են լուծվել այդ հարաբերությունների այն հարցերը, որոնք նրա տնօրինությանն են վերապահված ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

Արտաքին առևտրից և արտաքին տնտեսական գործունեության մյուս տեսակներից բխող հարաբերությունները որոշվում են արտաքին առևտուրը և արտաքին տնտեսական գործունեության մյուս տեսակները կարգավորող ԽՍՀ Միության հատուկ օրենսդրությամբ և ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ընդհանուր օրենսդրությամբ:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։