ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 18 · ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՈՒՄ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Հոդված 211. ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՈՒՄ
Հոդված 211. ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՈՒՄ
Պարտատիրոջ կողմից պահանջը մի այլ անձի զիջելը թույլ է տրվում, եթե դա չի հակասում օրենքին կամ պայմանագրին կամ եթե պահանջը կապված չէ պարտատիրոջ անձնավորության հետ:
Չի թույլատրվում զիջել առողջությունը վնասելուց կամ մահ պատճառելուց առաջացած վնասի հատուցման պահանջը:
Պահանջը ձեռք բերողին են անցնում պարտավորության կատարումն ապահովող իրավունքները: