Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հոդված 47. ՆՈՏԱՐԱԿԱՆ ՁևԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ և ԱՅՆ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 47. ՆՈՏԱՐԱԿԱՆ ՁևԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ և ԱՅՆ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Նոտարական ձևը այդ դեպքում չպահպանելը անվավեր է դարձնում գործարքը` սույն օրենսգրքի 48 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հետևանքներով հանդերձ:

Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասամբ կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական ձևակերպումից, դատարանն իրավունք ունի գործարքը կատարած կողմի պահանջով վավերական ճանաչել գործարքը, եթե այդ գործարքը ոչ մի հակաօրինական բան չի պարունակում: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական ձևակերպում չի պահանջվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։