Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 10 · ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 104. ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ և ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 104. ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ և ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Արհմիութենական և այլ հասարակական կազմակերպություններին պատկանող շենքերը, կառուցվածքները, սարքավորումը և ձեռնարկությունների, առողջարանների, հանգստյան տների, կուլտուրայի պալատների, ակումբների, ստադիոնների ու պիոներական ճամբարների հիմնական միջոցներ հանդիսացող մյուս գույքը, ինչպես նաև կուլտուր-լուսավորական ֆոնդերը չեն կարող բռնագանձման առարկա լինել պարտատերերի պահանջների դիմաց:

Բռնագանձման առարկա կարող է լինել մյուս գույքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ դրամական միջոցների նկատմամբ` ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանվող բացառություններով:

Վարկային հիմնարկների կողմից տրված վարկերի վերադարձման վերաբերյալ այդ հիմնարկների պահանջների դիմաց գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։