Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 464. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ և ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՄՈՒծԵԼ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 464. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ և ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՄՈՒծԵԼ

Եթե պետական սոցիալական ապահովագրության ենթակա քաղաքացուն հաշմություն է պատճառվել կամ նրա առողջությանը այլ վնաս է հասցվել այն կազմակերպության կամ քաղաքացու կողմից, որը պարտավոր չէ տուժողի համար պետական սոցիալական ապահովագրության վճարներ մուծել, ապա այդ կազմակերպությունը կամ քաղաքացին պետք է սույն օրենսգրքի 447, 448 և 457 հոդվածների կանոնների համաձայն տուժողին հատուցի վնասի այն մասը, որը գերազանցում է նրա կողմից ստացվող նպաստի կամ առողջության վնասումից հետո նրան նշանակված և նրա կողմից փաստորեն ստացվող կենսաթոշակի գումարը:

Տուժողի մահվան դեպքում վնասի հատուցում ստանալու իրավունք ունեն սույն օրենսգրքի 463 հոդվածի երկրորդ մասում նշված քաղաքացիները` այդ մասում սահմանված չափերով, այն ժամկետներում, որ նշված են նույն հոդվածի երրորդ մասում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։