Հոդված 299. ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 299. ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանից օգտվելն իրականացվում է բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան, որը կնքվում է վարձատուի` բնակարանային-շահագործման կազմակերպության (իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության) և վարձակալ քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը:
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվում, փոփոխվում ու լուծարվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշվող պայմաններով ու կարգով:
(28.07.82 խմբագրությամբ)
(300-345 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 28.07.82 թ. հրամանագրով)