ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 553. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
Հոդված 553. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրավունք ունի ժառանգությունից հրաժարվելու: Ընդ որում նա կարող է նշել, որ ինքը ժառանգությունից հրաժարվում է ըստ օրենքի (սույն օրենսգրքի 535 հոդված) կամ ըստ կտակի (սույն օրենսգրքի 537 հոդված) ժառանգների թվին պատկանող այլ անձանց օգտին, պետության կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական առանձին կազմակերպության օգտին:
Չի թույլատրվում հրաժարվել ժառանգությունից, եթե ժառանգը ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին կամ դիմել է իրեն ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին:
Ժառանգը ժառանգությունից հրաժարվում է ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին դիմում տալու միջոցով: