Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 32 · ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼ

Հոդված 374. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 374. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Պատվիրատուն իրականացնում է վերահսկողություն և տեխնիկական հսկողություն, որպեսզի կատարվող աշխատանքների ծավալը, արժեքն ու որակը համապատասխանեն նախագծերին ու նախահաշիվներին: Նա իրավունք ունի ուզած ժամանակ ստուգելու շինարարական և մոնտաժային աշխատանքների ընթացքն ու որակը, ինչպես նաև օգտագործվող նյութերի որակը, ընդսմին առանց միջամտելու կապալառուի օպերատիվ-տնտեսական գործունեությանը:

Աշխատանքների կատարման թերությունները կամ աշխատանքների համար օգտագործվող նյութերի թերությունները, որոնք առաջացել են կապալառուի (կամ ենթակապալառուի) մեղքով, կապալառուն պետք է վերացնի իր հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։