ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 449. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ
Հոդված 449. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ
Պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից վարչական կառավարման բնագավառում իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակ ապօրինի գործողություններով քաղաքացուն պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով (սույն օրենսգրքի 447 և 448 հոդվածներ), եթե օրենքով այլ բան չի նախատեսված: Այդպիսի գործողություններով կազմակերպություններին պատճառված վնասի համար պատասխանատվություն առաջանում է օրենքով սահմանված կարգով:
(28.06.82 խմբագրությամբ)