Հոդված 8. ՄՅՈՒՍ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 8. ՄՅՈՒՍ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքների 18 հոդվածների համապատասխան, մյուս միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրությունը Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է հետևյալ կանոնների համաձայն.
1) սեփականության իրավունքից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում է այն վայրի օրենքը, որտեղ գտնվում է գույքը.
2) գործարքներ կնքելիս իրավունակությունը և գործունակությունը որոշվում են գործարքի կնքման վայրի օրենքով.
3) գործարքների ձևի նկատմամբ կիրառվում է գործարքի կնքման վայրի օրենքը. գործարքի կնքման վայրի օրենքը կիրառվում է նաև գործարքից ծագող պարտավորությունների նկատմամբ, եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան չի նախատեսված.
4) վնաս պատճառելուց ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն վայրի օրենքը, որտեղ քննարկվում է վեճը, իսկ տուժողի միջնորդությամբ կիրառվում է այն վայրի օրենքը, որտեղ պատճառվել է վնասը.
5) ժառանգման հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ժառանգության բացման վայրի օրենքը.
6) հայցային վաղեմության հարցերը լուծվում են այն միութենական հանրապետության օրենքով, որի օրենսդրությամբ կարգավորվում է տվյալ հարաբերությունը: