ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ
Հոդված 16. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 16. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանը կարող է անգործունակ ճանաչել այն քաղաքացուն, որը հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել այդ գործողությունները: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
Անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդի կամ տկարամտի անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:
Անգործունակ ճանաչված քաղաքացու ապաքինման կամ նրա առողջության զգալի բարելավման դեպքում դատարանը նրան գործունակ է ճանաչում, որից հետո վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը: