Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 14 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 154. ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՑ ԳՈՒՅՔԸ ԵՏ ՊԱՀԱՆՋԵԼԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 154. ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՑ ԳՈՒՅՔԸ ԵՏ ՊԱՀԱՆՋԵԼԸ

Եթե գույքը վճարով ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չի իմացել և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերը իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջելու միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, որին սեփականատիրոջ կողմից այդ գույքը հանձնված է եղել ի տիրապետումն, կամ հափշտակված է եղել դրանցից մեկի կամ մյուսի մոտից կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Չի թույլատրվում գույքը ետ պահանջել այս հոդվածի առաջին մասում նշված հիմքերով, եթե գույքը վաճառված է եղել դատական վճիռների կատարման համար սահմանված կարգով:

Եթե գույքը անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերն իրավունք ունի այդ գույքը ետ պահանջելու բոլոր դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։