ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Հոդված 48. ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 48. ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքը անվավեր է:
Անվավեր գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը նատուրայով վերադարձնել` նրա արժեքը հատուցել փողով, եթե օրենքով չեն նախատեսված գործարքի անվավերության այլ հետևանքներ: