ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ
Հոդված 17. ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Հոդված 17. ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Բնակության վայր է ճանաչվում այն վայրը, որտեղ քաղաքացին ապրում է մշտապես կամ առավելապես:
Տասնհինգ տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է ճանաչվում նրանց ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը: