Հոդված 70. ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 70. ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Լիազորագիր տվող անձը պարտավոր է այն վերացնելու մասին (սույն օրենսգրքի 69 հոդվածի 2-րդ կետ) տեղեկացնել այն անձին, որին լիազորագիրը տրվել է, ինչպես նաև իրեն հայտնի այն երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրվել է լիազորագիրը: Նույնպիսի պարտականություն է դրվում լիազորագիր տվող անձի իրավահաջորդների վրա, եթե լիազորագիրը դադարում է սույն օրենսգրքի 69 հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերում նախատեսված հիմքերով:
Լիազորված անձի այն գործողությունների հետևանքով ծագած իրավունքներն ու պարտականությունները, որ նա կատարել է մինչև այն պահը, երբ ինքը իմացել է կամ պարտավոր էր իմանալ լիազորագրի դադարման մասին, երրորդ անձանց նկատմամբ պահպանում են իրենց ուժը լիազորագիրը տվողի և նրա իրավահաջորդների համար: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պարտավոր էր գիտենալ, որ լիազորագրի գործողությունը դադարել է:
Լիազորագրի դադարումից հետո լիազորված անձը կամ նրա իրավահաջորդները անհապաղ պետք է վերադարձնեն լիազորագիրը: