ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 378. ՈՒՂևՈՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 378. ՈՒՂևՈՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ եթե ուղևորը ուղեբեռ է հանձնում, ապա ուղեբեռը ևս հասցնել հասցեագրված վայրը և հանձնել ուղեբեռն ստանալու համար իրավազորված անձին. ուղևորը պարտավորվում է վճարել սահմանված ճանապարհավարձը, իսկ ուղեբեռը տալու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը: