ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 36 · ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 401. ՓՈԽԱՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 401. ՓՈԽԱՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ
Փոխանորդը պարտավոր է անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը: Նա իրավունք ունի կատարումը հանձնարարելու այլ անձի (տեղակալին) սույն օրենսգրքի 68 հոդվածում նախատեսված դեպքերում միայն:
Այդ դեպքում փոխանորդը պատասխանատու է միայն տեղակալի ընտրության համար:
Փոխանորդյալն իրավունք ունի բացարկելու փոխանորդի ընտրած տեղակալին: