Հոդված 416. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 416. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հանձնարարությունը կատարելուց հետո Կոմիսիոները պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կոմիտենտին և նրան հանձնել կատարված հանձնարարությամբ ամբողջ ստացածը, ինչպես նաև կոմիտենտի պահանջով նրան հանձնել երրորդ անձի նկատմամբ բոլոր իրավունքները, որ բխում են այդ երրորդ անձի հետ կոմիսիոների կնքած գործարքից:
Եթե կոմիտենտն առարկություններ ունի հաշվետվության առթիվ, ապա նա պարտավոր է դրանց մասին կոմիսիոներին հաղորդել հաշվետվությունը ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում: Հակառակ դեպքում հաշվետվությունն ընդունված է համարվում, եթե այլ համաձայնություն չկա:
Գյուղատնտեսական մթերքների վաճառքից ստացված գումարը` դուրս գալով տրված ավանսը, սահմանված կոմիսիոն վարձատրությունը և կոմիտենտի հաշվին կոմիսիոների կողմից կատարված ծախսերը, պետք է կոմիտենտին վճարվի պայմանագրով նախատեսված ժամկետներում: Կոմիսիոն վաճառքի ընդունված գյուղատնտեսական մթերքների համար վերջնահաշիվը կատարվում է ոչ ուշ, քան դրանց վաճառքից երեք օր հետո:
Ենթակոմիսիայի պայմանագիր կնքվելու դեպքում (սույն օրենսգրքի 411 հոդված) ավանս է տալիս ու վերջնահաշիվ է կատարում կոմիսիոները կամ ենթակոմիսիոները` կոմիտենտի ցանկությամբ:
Կոմիսիոն խանութը կոմիտենտին փողը վճարում է, դուրս գալով խանութին հասանելիք կոմիսիոն վարձատրությունը, ոչ ուշ, քան իրի վաճառքից երեք օր հետո: