ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 530. ԺԱՌԱՆԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 530. ԺԱՌԱՆԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ժառանգումն իրականացվում է ըստ օրենքի և ըստ կտակի:
Ժառանգումն ըստ օրենքի տեղի է ունենում, երբ և որքանով այն չի փոփոխվել կտակով:
Եթե ժառանգներ չկան ոչ ըստ օրենքի, ոչ ըստ կտակի, կամ ժառանգներից ոչ մեկը չի ընդունել ժառանգությունը, կամ կտակարարը բոլոր ժառանգներին զրկել է ժառանգությունից, ապա մեռածի գույքը ժառանգման իրավունքով անցնում է պետությանը: