Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 38 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 430. ՊԱՀԱՌՈՒԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՅՔԻ ԿՈՐՍՏԻ, ՊԱԿԱՍՈՐԴԻ և ՎՆԱՍՄԱՆ ՀԱՄԱՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 430. ՊԱՀԱՌՈՒԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՅՔԻ ԿՈՐՍՏԻ, ՊԱԿԱՍՈՐԴԻ և ՎՆԱՍՄԱՆ ՀԱՄԱՐ

Իր գործունեությամբ ի պահ վերցնելու գործառնություններ իրականացնող կազմակերպությունը իրերի կորստի, պակասորդի և վնասման համար պատասխանատվությունից ազատվում է, եթե դրանք առաջացել են անհաղթահարելի ուժի հետևանքով:

Եթե պայմանագրում նախատեսված պահատվության ժամկետը կամ սույն օրենսգրքի 427 հոդվածի կարգով պահառուի նշանակած ժամկետը լրանալուց հետո գույքը ետ չվերցվի պահ տվողի կողմից, ապա պահառուն դրանից հետո այդ գույքի կորստի, պակասորդի կամ վնասման համար պատասխանատու է այն դեպքում միայն, երբ առկա է նրա դիտավորությունը կամ կոպիտ անզգուշությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։