Հոդված 36. ԿՈՈՊԵՐԱՏԻՎ, ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ
Հոդված 36. ԿՈՈՊԵՐԱՏԻՎ, ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ
Կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության անդամները պատասխանատու չեն նրա պարտավորություններով, եթե տարբեր տեսակի կոոպերատիվ կազմակերպությունների համար այլ բան չի նախատեսված օրենքով կամ նրանց կանոնադրություններով:
Կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորություններով: Չի թույլատրվում բռնագանձման առարկա դարձնել կազմակերպության անդամի փայավճարները, բացի այն դեպքերից, երբ պարտապանը դուրս է գալիս կազմակերպության անդամների կազմից: Եթե դատարանով հաստատված է, որ բնակարանաշինարարական կամ ամառանոցաշինարարական կոոպերատիվ անդամի փայավճարը մուծել է անաշխատ եկամուտների հաշվին, կամ պետական, կոոպերատիվ, կամ հասարակական կազմակերպությունների միջոցների ապօրինի օգտագործման հաշվին, ապա փայավճարի գումարն անցնում է հօգուտ պետության կամ վերադարձվում է համապատասխան կազմակերպությանը:
Միջկոլտնտեսային կազմակերպության մասնակից, ինչպես նաև պետական-կոլտնտեսային կամ այլ պետական-կոոպերատիվ կազմակերպության մասնակից կոլտնտեսությունները պատասխանատու չեն այդ կազմակերպության պարտավորություններով: Կազմակերպության վնասները կարող են բաշխվել նրա մասնակիցների միջև` նրա կանոնադրությանը համապատասխան:
Միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային և այլ պետական-կոոպերատիվ կազմակերպությունները պատասխանատու չեն իրենց մասնակիցների պարտավորություններով: