ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 385. ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌԻ և ՈՒՂԵԲԵՌԻ ԿՈՐՍՏԻ, ՊԱԿԱՍՈՐԴԻ ՈՒ ՎՆԱՍՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 385. ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌԻ և ՈՒՂԵԲԵՌԻ ԿՈՐՍՏԻ, ՊԱԿԱՍՈՐԴԻ ՈՒ ՎՆԱՍՄԱՆ ՀԱՄԱՐ
Փոխադրողը պատասխանատու է փոխադրման նպատակով ընդունած բեռի ու ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվելու համար, եթե չապացուցվի, որ կորուստը, պակասորդը կամ վնասումը տեղի է ունեցել ոչ իր մեղքով (սույն օրենսգրքի 224, 226 հոդվածներ):
Տրանսպորտային կանոնադրություններում (օրենսգրքերում) կարող են նախատեսված լինել դեպքեր, երբ բեռի կորստի, պակասորդի և վնասվելու համար փոխադրողի մեղքը պետք է ապացուցի ստացողը կամ առաքողը: