Հոդված 101. ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 101. ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Կոլտնտեսություններին, այլ կոոպերատիվ կազմակերպություններին, նրանց միավորումներին պատկանող շենքերը, կառուցվածքները, տրակտորները, կոմբայնները, մյուս մեքենաները, փոխադրական միջոցները և այդ կազմակերպությունների հիմնական միջոցներ հանդիսացող մյուս գույքը, ինչպես նաև սերմացուի ու կերի ֆոնդերը չեն կարող բռնագանձման առարկա լինել պարտատերերի պահանջներով:
Բռնագանձման առարկա կարող է լինել մյուս գույքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ դրամական միջոցների նկատմամբ` ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված բացառություններով:
Վարկային հիմնարկների կողմից տրված վարկերի վերադարձման վերաբերյալ այդ հիմնարկների պահանջների դիմաց գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
(28.07.82 խմբագրությամբ)