Հոդված 13. ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասները գործարքներ են կնքում ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ:
Սակայն նրանք իրավունք ունեն ինքնուրույն կերպով կնքելու կենցաղային մանր գործարքներ, տնօրինելու իրենց վաստակը կամ թոշակը, իրականացնելու հեղինակային և գյուտարարական իրավունքներ իրենց հայտնագործությունների նկատմամբ:
Բավարար հիմքերի առկայության դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է իր նախաձեռնությամբ կամ հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգռված անձանց միջնորդությամբ սահմանափակել տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից իր վաստակը կամ թոշակը ինքնուրույն կերպով տնօրինելու իրավունքը, կամ զրկելու նրան այդ իրավունքից:
Տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների` վարկային հիմնարկներն ավանդներ մուծելու և դրանք տնօրինելու իրավունքը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ: