Հոդված 467. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ և ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ
Հոդված 467. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ և ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ
Եթե հաշմություն կամ այլ վնաս է պատճառվել այն քաղաքացու առողջությանը, որը պետական սոցիալական ապահովագրության ենթակա չէ, ապա պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել նրա առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, ինչպես նաև նրա աշխատունակությունը կորչելու կամ պակասելու հետևանքով առաջացած վնասը այն չափով, որը հաշվարկվում է համապատասխան կատեգորիայի բանվորների ու ծառայողների վաստակի համեմատ, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
Եթե հաշմություն կամ այլ վնաս է պատճառվել այն կոլտնտեսականի առողջությանը, ապա վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել նրա առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, ինչպես նաև նրա աշխատունակությունը կորչելու կամ պակասելու հետևանքով առաջացած վնասը տուժողի կորցրած այն եկամուտների չափով, որ նա կստանար կոլտնտեսության հանրային տնտեսությանը մասնակցելիս կամ այդ եկամուտուների այն մասը, որը գերազանցում է կոլտնտեսականների համար սահմանված կարգով տուժողի կողմից ստացվող կենսաթոշակային ապահովության գումարը:
Տուժողի մահվան դեպքում վերոհիշյալ կարգով հաշվարկվող վնասի հատուցում ստանալու իրավունք ունեն իրավունք ունեն սույն օրենսգրքի 463 հոդվածի երկրորդ մասում նշված քաղաքացիները` նույն հոդվածի երրորդ մասում նշված ժամկետներով: