Հոդված 149. ԱՌԱՆՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԹՈՂՆՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ
Հոդված 149. ԱՌԱՆՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԹՈՂՆՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ
Առանց հսկողության թողնված կամ մոլորված անասուններ գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդել անասունների սեփականատիրոջը ու նրան վերադարձնել անասունները կամ անասունները գտնելու մասին երեք օրվա ընթացքում հաղորդել միլիցիային կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեին:
Միլիցիան կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն միջոցներ են ձեռնարկում անասունների սեփականատիրոջը գտնելու համար և որոնման ժամանակվա ընթացքում, անասնաբուժական կանոնների պահպանմամբ, անասունները պահպանության և օգտագործման են հանձնում մոտակա սովխոզին կամ կոլտնտեսությանը, որի ղեկավարները իրավունք չունեն հրաժարվելու անասուններ ընդունելուց:
Եթե անասունները սովխոզին կամ կոլտնտեսությանը հանձնվելու օրվանից վեց ամսվա ընթացքում հայտնաբերվի բանող կամ խոշոր եղջերավոր անասունների (ու նրանց մատղաշների) սեփականատերը, իսկ երեք ամսվա ընթացքում` մանր անասունների (ու նրանց մատղաշների) սեփականատերը, ապա անասունները վերադարձվում են սեփականատիրոջը, որը պարտավոր է սովխոզին կամ կոլտնտեսությանը հատուցել անասունները պահելու ծախսերը, դուրս գալով անասունների օգտագործումից ստացված օգուտները:
Եթե այս հոդվածի երրորդ մասում նշված ժամկետներում անասունների սեփականատերը չհայտաբերվի, ապա նա կորցնում է սեփականության իրավունքը այդ անասունների նկատմամբ: Այդ դեպքում կոլտնտեսությունում պահվող անասուններն անհատույց դառնում են տվյալ կոլտնտեսության սեփականությունը, իսկ սովխոզում պահվող անասունները անհատույց դառնում են պետության սեփականությունը և մտցվում այն սովխոզի գույքի կազմի մեջ, որտեղ նրանք պահվել են: