ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ
Հոդված 356. ՆԱԽԱՀԱՇԻՎ
Հոդված 356. ՆԱԽԱՀԱՇԻՎ
Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար կարող է կազմվել կայուն կամ մոտավոր նախահաշիվ:
Եթե մոտավոր նախահաշիվն զգալիորեն գերազանցելու անհրաժեշտություն է ծագել, ապա կապալառուն պարտավոր է այդ մասին ժամանակին նախազգուշացնել պատվիրատուին: Այդ դեպքում պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից, կապալառուին հատուցելով նրա կրած ծախսերը: Եթե կապալառուն պատվիրատուին չի նախազգուշացրել նախահաշիվը գերազանցելու մասին, ապա նա պարտավոր է աշխատանքը կատարել առանց արտանախահաշվային ծախսերի հատուցում պահանջելու: