Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 36 · ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 400. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆՈՐԴՅԱԼԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 400. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆՈՐԴՅԱԼԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Փոխանորդը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել փոխանորդյալի ցուցումներին համապատասխան:

Փոխանորդն իրավունք ունի շեղվելու այդ ցուցումներից, եթե ըստ գործի հանգամանքների դա անհրաժեշտ է փոխանորդյալի շահերի տեսակետից և փոխանորդը հնարավորություն չի ունեցել նախօրոք հարցում անելու փոխանորդյալին կամ ժամանակին չի ստացել իր հարցման պատասխանը:

Այդ դեպքում փոխանորդը պարտավոր է թույլ տրված շեղումների մասին հաղորդել փոխանորդյալին` հաղորդումը հնարավոր դառնալուն պես:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։