ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ
Հոդված 62. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Հոդված 62. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Այն գործարքը, որը լիազորագրի, օրենքի կամ վարչական ակտի վրա հիմնված լիազորությամբ մեկ անձը (ներկայացուցիչը) կնքել է մի ուրիշ անձի (ներկայացվողի) անունից, անմիջականորեն ստեղծում, փոփոխում և դադարեցնում է ներկայացվողի քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները:
Լիազորությունը կարող է հետևել նաև այն իրավիճակից, որի մեջ գործում է ներկայացուցիչը (վաճառորդը մանրածախ առևտրում, գանձապահը և այլն):
Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարքներ կնքել ոչ անձամբ իր վերաբերմամբ, ոչ էլ մի այլ անձի վերաբերմամբ, որի ներկայացուցիչը միաժամանակ ինքն է հանդիսանում:
Չի թույլատրվում ներկայացուցչի միջոցով կնքել այնպիսի գործարք, որն իր բնույթով կարող է կնքվել միայն անձամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործարքներ: