Հոդված 157. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ` ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼԻՍ
Հոդված 157. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ` ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼԻՍ
Սույն օրենսգրքի 153 հոդվածի հիման վրա գույքը ետ պահանջելիս սեփականատերն իրավունք ունի այն անձից, որը գիտեր կամ պարտավոր էր գիտենալ, որ իր տիրապետությունն ապօրինի է (անբարեխիղճ տիրապետող), պահանջելու վերադարձնել կամ հատուցել նաև այն բոլոր եկամուտները, որ այդ անձը ստացել է կամ պարտավոր էր ստանալ տիրապետության ամբողջ ժամանակամիջոցում, իսկ բարեխիղճ ձեռք բերողից` այն բոլոր եկամուտները, որ նա ստացել է կամ պարտավոր էր ստանալ այն ժամանակվանից ի վեր, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ տիրապետության ապօրինության մասին կամ, երբ ծանուցագիր է ստացել գույքը վերադարձնելու վերաբերյալ սեփականատիրոջ հայցի մասին: Ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողը, իր հերթին, իրավունք ունի սեփականատիրոջից պահանջելու հատուցել գույքի վրա իր կատարած անհրաժեշտ ծախսերը այն պահից ի վեր, երբ գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջն են հասնում:
Բարեխիղճ տիրապետողը իրավունք ունի իրեն թողնելու իր կատարած բարելավումները, եթե դրանք կարելի է առանձնացնել առանց վնաս հասցնելու իրին: Եթե բարելավումների այդպիսի առանձնացումն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջելու հատուցել բարելավման համար կատարված ծախսերը, բայց ոչ ավելի այն չափից, որով ավելացել է իրի արժեքը: