ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 546. ԿՏԱԿԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ և ՓՈՓՈԽՈՒՄԸ
Հոդված 546. ԿՏԱԿԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ և ՓՈՓՈԽՈՒՄԸ
Կտակարարը ուզած ժամանակ իրավունք ունի վերացնելու կամ փոփոխելու իր կազմած կտակը, կազմելով նոր կտակ:
Ավելի ուշ կազմած կտակը վերացնում է նախորդ կտակը լրիվ կամ նրա այն մասը, որը հակասում է վերջին կտակին:
Կտակարարը կարող է կտակը վերացնել նաև նոտարական գրասենյակին, իսկ այն բնակավայրում, որտեղ նոտարական գրասենյակ չկա` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին դիմում տալու միջոցով:
(26.11.75 խմբագրությամբ)