Հոդված 209. ԿԱՆԽԱՎՃԱՐ
Հոդված 209. ԿԱՆԽԱՎՃԱՐ
Կանխավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարումների հաշվին տալիս է մյուս կողմին` ի ապացույց պայմանագրի կնքման և ի ապահովումն նրա կատարման:
Կանխավճարի վերաբերյալ համաձայնությունը, անկախ կանխավճարի գումարից, պետք է կնքվի գրավոր (սույն օրենսգրքի 46 հոդված): Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է կանխավճար տվող կողմը, ապա կանխավճարը մնում է մյուս կողմի մոտ:
Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է կանխավճար ստացած կողմը, ապա նա պարտավոր է մյուս կողմին վճարել կանխավճարի կրկնակի գումարը:
Բացի դրանից, պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել վնասները` հաշվակցելով կանխավճարի գումարը, եթե պայմանագրում այլ բան չի նախատեսված: