Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 419. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 419. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Կոմիտենտը պարտավոր է, բացի կոմիսիոն վարձատրության վճարումից, իսկ համապատասխան դեպքերում` նաև դելկրեդերեի վարձատրության վճարումից, կոմիսիոներին հատուցել հանձնարարության կատարման համար նրա ծախսած գումարները:

Կոմիսիոները իր մոտ գտնվող կոմիտենտի գույքի պահպանման ծախսերի դիմաց հատուցման իրավունք չունի, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:

Կոմիսիայի հանձնվող գյուղատնտեսական մթերքները պայմանագրում նշված վաճառման վայրը փոխադրելու բոլոր ծախսերը կատարվում են կոմիտենտի հաշվին, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։