Հոդված 79. ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 79. ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հայցային վաղեմության կրճատ ժամկետները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ այնպիսի հարաբերություններից բխող պահանջների առանձին տեսակների համար, որոնց կարգավորումը վերապահված է ԽՍՀ Միության իրավասությանը, և սույն օրենսգրքով` մյուս պահանջների համար:
Վեց ամիս տևողությամբ վաղեմության կրճատ ժամկետ է կիրառվում մասնավորապես`
1) տուժանքի (տուգանքի, տույժի) բռնագանձման վերաբերյալ հայցերով.
2) վաճառված իրերի թերությունների վերաբերյալ (սույն օրենսգրքի 251 հոդված) հայցերով.
3) ոչ պատշաճ որակի արտադրանք (սույն օրենսգրքի 266 հոդված), ինչպես նաև անկոմպլեկտ արտադրանք մատակարարելուց բխող հայցերով.
4) կապալառուի կատարած աշխատանքի թերությունների վերաբերյալ հայցերով, բացի շինությունների ու կառուցվածքների թերությունների վերաբերյալ հայցերից (սույն օրենսգրքի 365 հոդված):
Շինությունների ու կառուցվածքների թերությունների վերաբերյալ հայցերի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 365 հոդվածում նշված վաղեմության կրճատ ժամկետը:
Բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրումներից բխող հայցերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 387 հոդվածում նշված վաղեմության կրճատ ժամկետները, իսկ կապի մարմինների ու հաճախորդների հարաբերություններից բխող հայցերի նկատմամբ` ԽՍՀ Միության կապի կանոնադրության մեջ նշված վաղեմության կրճատ ժամկետները: