Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 33 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 382. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ԲԵՌՆՈՒՄԸ և ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 382. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ԲԵՌՆՈՒՄԸ և ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ

Ավտոմոբիլի բեռնումը կատարվում է բեռները առաքողի ուժերով ու միջոցներով, իսկ բեռնաթափումը` բեռներն ստացողի ուժերով ու միջոցներով, եթե այլ բան չի սահմանված ավտոտրանսպորտային կազմակերպության և առաքողի կամ համապատասխանորեն ստացողի համաձայնագրով:

Առաքողների և ստացողների միջոցներով բեռների բեռնման ու բեռնաթափման ժամկետները որոշվում են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ:

Առաքողի կամ ստացողի մեղքով բեռնման ու բեռնաթափման ժամանակ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների` սահմանված ժամկետներից ավելի պարապուրդի համար, ինչպես նաև առաքողի մեղքով ուղևորման ճանապարհին ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների պարապուրդի համար առաքողը կամ ստացողը ավտոտրանսպորտային կազմակերպությանը տուգանք է վճարում տարիֆներով սահմանված չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։