Անցնել բովանդակությանը
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·

Հոդված 564. ԱՎԱՆԴԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱՎԱՆԴԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԻՐ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 564. ԱՎԱՆԴԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱՎԱՆԴԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԻՐ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում կամ ԽՍՀՄ պետական բանկում ավանդներ ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն խնայողական դրամարկղին կամ բանկին կարգադրություն անելու իրենց մահվան դեպքում ավանդը իրենց ուզած քաղաքացուն կամ պետությանը տալու մասին:

Այդ դեպքում ավանդը չի մտնում ժառանգական գույքի կազմի մեջ և նրա վրա չեն տարածվում սույն հատվածի կանոնները:

Պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում և ԽՍՀՄ պետական բանկում եղած ավանդները ավանդատուների հատուկ ցուցումներով տնօրինելու կարգը` նրանց մահվան դեպքում, որոշվում է հիշյալ վարկային հիմնարկների կանոնադրություններով և սահմանված կարգով հրատարակված կանոններով:

Եթե ավանդատուն կարգադրություն չի արել խնայողական դրամարկղին կամ բանկին, ապա ավանդատուի մահվան դեպքում նրա ավանդը ժառանգներին է անցնում ընդհանուր հիմքերով` ըստ սույն հատվածի կանոնների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։