Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 466. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՌԵԳՐԵՍԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 466. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՌԵԳՐԵՍԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է պետական սոցիալական ապահովագրության կամ սոցիալական ապահովության մարմնի ռեգրեսային պահանջով հատուցել նպաստների կամ կենսաթոշակների այն գումարները, որոնք վճարվել են սույն օրենսգրքի 463 և 464 հոդվածներում նշված անձանց: Նույնպիսի ռեգրեսային պահանջ կարող է ներկայացնել այն կոլտնտեսությունը, որը կենսաթոշակային ապահովություն է վճարում սույն օրենսգրքի 467 հոդվածում նշված քաղաքացիներին:

Վնասի հատուցման չափը պակասացվելու դեպքում (սույն օրենսգրքի 461 հոդված) համապատասխանորեն նվազեցվում է նաև ռեգրեսային պահանջով կատարվելիք հատուցման չափը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։