ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 35 · ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 396. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 396. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ
Պետական կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպությունների վարկավորումը կատարվում է հաստատված պլանի համաձայն` ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով, ԽՍՀՄ պետական բանկի և ԽՍՀՄ մյուս բանկերի կողմից նպատակային ժամկետային վարկեր տրվելու միջոցով:
Մեկ կազմակերպության կողմից մյուս կազմակերպությանը նատուրալ կամ դրամական ձևով վարկավորելը, այդ թվում ավանսներ տալը, թույլատրվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված դեպքերում միայն:
Արտադրական օգնություն ցույց տալիս մեկ կոլտնտեսության կողմից մյուս կոլտնտեսությանը վարկավորելու պայմաններն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ:
(28.07.82 խմբագրությամբ)