Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 462. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 462. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Հաշմություն պատճառելու կամ առողջությանը այլ վնաս հասցնելու դեպքում վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել այն վաստակը, որից նա զրկվել է աշխատունակությունը կորցնելու կամ այն պակասելու հետևանքով, ինչպես նաև հատուցել առողջությունը վնասելուց առաջացած ծախսերը (ուժեղ սնունդ, պրոթեզ դնելը կողմնակի խնամք և այլն):

Դիտավորյալ հանցավոր գործողության հետևանքով քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու դեպքում (բացառությամբ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կամ տուժողի անօրինական գործողությունների հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզման վիճակում վնաս պատճառելուց) այդ հանցանքի համար դատապարտված անձը պարտավոր է պետությանը որպես եկամուտ հատուցել տուժողի ստացիոնար բուժման վրա ծախսված միջոցները:

(28.05.75 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։