ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Հոդված 61. ՊԱՅՄԱՆՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 61. ՊԱՅՄԱՆՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Գործարքը հետաձգող պայմանով կնքված է համարվում, եթե կողմերը իրավունքների ու պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա, թե չի իրականանա:
Գործարքը վերացնող պայմանով կնքված է համարվում, եթե կողմերը իրավունքների ու պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա, թե չի իրականանա:
Եթե պայմանի իրականացմանը անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, որին ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը իրականացված է համարվում:
Եթե պայմանի իրականացմանը անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, որին ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը իրականացված չի համարվում: