ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 11 · ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 105. ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 105. ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Քաղաքացիների անձնական սեփականության հիմքը աշխատանքային եկամուտներն են: Անձնական սեփականություն կարող են լինել առօրյա գործածության, անձնական սպառման, հարմարության և օժանդակ տնային տնտեսության առարկաները, բնակելի տունը և աշխատանքային խնայողությունները:
Քաղաքացիների անձնական սեփականությունը և նրա ժառանգման իրավունքը պահպանվում են պետության կողմից: Քաղաքացիների անձնական սեփականություն կազմող գույքը չպետք է ծառայի անաշխատ եկամուտներ ստանալու համար, չպետք է օգտագործվի ի վնաս հասարակության շահերի:
(28.07.82 խմբագրությամբ)