ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 19 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 227. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿԵՏԱՆՑՈՒՄԸ
Հոդված 227. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿԵՏԱՆՑՈՒՄԸ
Կատարումը ուշացրած պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատու է կետանցումով պատճառած վնասների համար և կետանցումից հետո կատարման պատահաբար առաջացած անհնարինության համար:
Եթե պարտապանի կետանցման հետևանքով կատարումը պարտատիրոջ համար կորցրել է իր նշանակությունը, ապա նա կարող է հրաժարվել կատարումն ընդունելուց և պահանջել վնասների հատուցում: Սոցիալիստական կազմակերպությունների փոխհարաբերություններում ուշացված կատարումից հրաժարվելը թույլ է տրվում միայն օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում ու կարգով:
Պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ պարտավորությունը չի կարող կա տարվել պարտատիրոջ կետանցման հետևանքով (սույն օրենսգրքի 229 հոդված):